27-11-2013 22:21

Ամերիկացի Ջորջ Լոջերինգը հարազատների հետ գետում սառցե պտտվող սկավառակ է հայտնաբերել

ԱՄՆ Հյուսիսային Դակոտա նահանգի բնակիչներից մի քանիսը Շայան գետում ականատես են եղել արտասովոր և հազվադեպ հանդիպող բնական երևույթի:

Թոշակառու ինժեներ Ջորջ Լոջերինգը հարազատների հետ գնացել էր որսորդության և պատահաբար գետում տեսել է պտտվող տարօրինակ սառցե շրջան:

Ջորջը հաշվել է սառցե շրջանի տրամագիծը, որը եղել է մոտ 16.7 մետր: Նա տեսագրել է այն և տեղադրել համացանցում:

Ցուրտ եղանակի հետևանքով գետը սկսել է սառչել, բայց դա կատարվել է աստիճանաբար: Լողացող սառցե կտորները հավաքվել են ջրապտույտի մեջ և սկսել շրջանաձև պտտվել, ինչի հետևանքով էլ առաջացել է սառցե սկավառակը: