Բավ է պառակտվել
07-05-2014 13:20

«Այսօր ռադիոն լի է տաշի-տուշի երաժշտությամբ, սուտի լուրերով ու անճաշակ հաղորդումներով»Ս. Նաջարյան

«Շնորհավոր բոլոր ռադիոաշխատողների մասնագիտական տոնը: Թող որ ռադիոյից միայն բարի լուրեր հնչեն», -այսօր այսպես, ռադիոյի օրվան նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում, իր խոսքը սկսեց ՀՀ վաստակավոր արտիստ, վարչապետի ոսկե մեդալակիր Սարգիս Նաջարյանը: «Ռադիոն կարուսելի նման պտտվող լրատավամիջոց է, որը երբեք կանգ չի առնում և արդիական է բոլոր ժամանակներում: Ռադիոն միշտ կա, և կլինի»,-նշեց բանախոսն ու ավելացրեց. «Տեխնիկապես այսօր ռադիոն նմանը չունի, զարգացած է, ավելի դյուրին է աշխատելը, սական ցավում եմ, բայց փաստ է, որ ասյօր ռադիոն դարձել է զվարճանքի լրատվամիջոց ու կորցրել է լրատվամիջոցի իր դեմքը: Չեմ ուզի ռադիոն իր բուն առաքելությունը զիջի տաշի-տուշի երաժշտությանը, սուտի լուրերին ու անճաշակ հաղորդումներին »: Սարգիս Նաջարյանը նաև հորդորեց չմոռանալ, որ ռադիոն դասիարակչական միջոց է: ՀՀ վաստակավոր արտիստը բոլոր կոլեգաններին հիշեցրեց, որ ազատություն չի նշանակում չափի զգացողության կորուստ, և այն ինչ կարող ենք մեզ թույլ տալ տանը, չենք կարող եթեր բերել: «Կարծում եմ պետական հսկողություն է պետք ռադիոյին՝ որակը պահելու համար: Մեր ժամանակներում կար խիստ հսկողություն յուրաքանչյուր հնչյունի համար, և չմտածեք թե նոսլտագիայի գիրկն եմ ընկել, պարզապես կարծում ե, որ անտեսանելի, կամ ինչո՞ւ ոչ՝ տեսանելի ձեռք է պետք կարգուկանոն ապահովելու համար»: Բանախոսը միարժամանակ չխուսափեց նշել, որ ՙքամելեոն՚ ռադոկայանների կողքին կան նաև իրենց դերն ու նպատակը հասկացողները:
Gisher.news-ի այն հարցին թե ի՞նչ չափանաիչներ են հարկավոր լավ ռադոհաղորդավար լինելու համար, Սարգիս Նաջարյանը պատասխանեց. ՙՔանի, որ ռադիոն լսողական լրատվամիջոց է այս դեպքում առաջնային է ձայնի որակը. լավ, համոզիչ ու գեղեցիկ ձայն, գրագիտություն, արագ կողմնորաշվելու հմտություն, սրանք են ռադիոհաղորդավարի ամենակարևոր չափանիշները՚: Նա նաև նշեց, որ եթե հեռուստատեսությունում գեղեցիկ տեսքն ու պահվածքը կարող են «լղոզել » անգրագետ խոսքն, ապա ռադոն այս դեպքում ավելի խիստ է: