Բավ է պառակտվել
15-02-2014 11:28

Տոննայից ավելի շնաձկան լողաթև են բռնագրավել Սան Ֆրանցիսկոյի բնակչից

Սան Ֆրանցիսկոյի բնակիչ Մայքլ Քվոնի մոտից բռնագրավել են տոննայից ավելի շնաձկան լողաթև, հայտնում է Gazeta.ru-ն:
Ըստ Կալիֆորնիայի օրենքների` շնաձկան լողաթևերի վաճառքը, գնումը և օգտագործումը վարչական իրավախախտում է: Քվոնն այս օրենքի բացահայտ թշնամին է և չինա-ամերիկյան ակտիվիստների խմբի անդամ, որոնք պայքարում են շնաձկների լողաթևերի նկատմամբ կիրառվող արգելքը վերացնելու համար: Ոստիկանությունն ապօրինի ապրանքը հայտնաբերել էր Քվոնի ռեստորանում ստուգումների ժամանակ: Իրավապահների ուշադրության պատճառը կերակրացանկում շնաձկան լողաթևերով ուտեստն էր: Գործակալությունը հիշեցնում է, որ ամեն տարի սպանում են 73 միլիոն շնաձուկ` նրանց լողաթևերի համար, որոնք ձկնորսները հաճախ պարզապես պոկում են ողջ շնաձկների վրայից: