Բավ է պառակտվել
05-05-2015 11:25

Աշխարհի ամենասեքսուալ կանայք հայուհիներն են, ամենասեքսուալ տղամարդիկ՝ իռլանդացիները

Ամերիկյան MissTravel հանդեսի համաձայն՝ աշխարհի ամենասեքսուալ կանայք հայուհիներն են, ամենասեքսուալ տղամարդիկ՝ իռլանդացիները։ Ինչպես գրում է պարբերականը, ամենայն հավանականությամբ՝ Քիմ Քարդաշյանն է մեծ ազդեցություն ունեցել «ամենասեքսուալների» աղյուսակը կազմելիս: Ճամփորդական կայքը հարցում է անցկացրել մոտ 110 հազար ամերիկացիների շրջանում՝ պարզելու, թե նրանք ում են համարում ամենասեքսուալ կանայք ու տղամարդիկ: Անցած տարի կայքի այցելուները համարել էին, որ ամենասեքսուալ կանայք բրազիլուհիներն են, իսկ ամենասեքսուալ տղամարդիկ՝ իռլանդացիները:

Եվ այսպես, ամենասեքսուալ կանանց վարկանիշային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

10. Լիբանանուհիներ
9. Բուլղարուհիներ
8. Ֆիլիպինուհիներ
7. Բրազիլուհիներ
6. Ավստրալուհիներ
5. Անգլուհիներ
4. Կոլումբացի կանայք
3. Ամերիկուհիներ
2. Բարբադոսի բնակչուհիներ
1. Հայուհիներ

Ամենասեքսուալ տղամարդկանց թոփ-10-ը.
10. Իսպանացի
9. Դանիացի
8. Նիգերիացի
7. Իտալացի
6. Շոտլանդացի
5. Անգլիացի
4. Ամերիկացի
3. Պակիստանցի
2. Ավստրալացի
1. Իռլանդացի