04-08-2014 13:31

Ադրբեջանական մամուլը կիսահիստերիկ վիճակում էր.Ս. Մարտիրոսյան

«Իրավիճակը հետաքրքիր էր այն տեսանկյունից, որ ադրբեջանական պաշտոնական գերատեսչությունները երկար ժամանակ ընկան կոլապսի մեջ։ Դա բերեց նրան, որ ինչ-որ պահի սկսվեց հայկական տեղեկատվությունը ներթափանցել այնտեղ»,-այսօր կայացած մամուլի ասուլիսի ընացքում նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն անրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի վերջին իրադարձությունների շուրջ հայկական և ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքին՝ հայտարարելով, որ վերջին օրերին ադրբեջանական մամուլը կիսահիստերիկ վիճակում էր: Ըստ նրա՝ ի հակառակ հակառակորդի մեր մամուլն այս անգամ ակնհայտ էր, որ շատ արագ կողմնորոշվեց: Ի«հարկե, կայքեր կային, որոնք կարծես Ադրբեջանի ՊՆ-ի մամլո խոսնակի կցորդը լինեին, չնայած ակնհայտ էր, որ ադրբեջանական պաշտոնական տեղեկատվությունը հիմնականում սուտ էր: Նրան անգամ այնքան խառն էին, որ սկսեցին դեզինֆորմացիա տարածել»,-ասաց նա: Բանախոսի խոսքով՝ ադրբեջանցիք մի քանի կայքերի վրա հարձակում գործեցին: Երեկվա ընթացքում ամեն ձև սկսեցին համոզել իրենց ներքին լսարանին, որ հայկական կողմը ավելի շատ զոհեր է տվել: «Իրենք հիմա ամեն կերպ փորձում են գնալ իրավիճակի սառեցման, խոսում են հայկական շատ զոհերի մասին, որպեսզի հանգստացնեն ներքին լսարանը: Դրան գումարած՝ կարողանում են թաքցնել զոհերի թիվը,մեզ մոտ դա փաստացի չի լինում, իսկ այնտեղ դա ընդունված պրակտիկա է»,-ասաց Սամվել մարտիրոսյանը: