Բավ է պառակտվել
13-11-2015 17:26

Սամվել Կարապետյանը 1 միլիոն ԱՄՆ դոլար նվիրատվություն կկատարի

««Հայաստան» համահայկական հիմնադրամն ուրախությամբ հայտնում է, որ ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանն այսօր պատրաստակամություն է հայտնել 1 միլիոն ԱՄՆ դոլար նվիրաբերել Հեռուստամարաթոն 2015-ին, որի նպատակն է Արցախում 5 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին տներով ապահովելը»,- հայտնում են Հայաստան համահակական հիմնադրամի լրատվական ծառայությունից :
«Երախտապարտ ենք մեր բարեկամ Սամվել Կարապետյանին, ով տարիներ շարունակ սատարում է Հիմնադրամի նախաձեռնություններին: Հուսով եմ, շատ հայորդիներ կհետեւեն նրա օրինակին»- ասում է Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Հեռուստամարաթոն 2015-ը կմեկնարկի նոյեմբերի 26-ին, ժամը 22:00-ին: