Բավ է պառակտվել
20-08-2015 11:09

Սամվել Կարապետյանը պատրաստվում է իր 50-ամյակը նշել նաև Երևանում

Առաջիկա օրերին Հայաստան կգա ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը։ Այժմ նա գտնվում է Մոնակոյում։ Այնտեղ է նաև Գագիկ Ծառուկյանը։ Օգոստոսի 18-ին Կարապետյանի 50-ամյակն էր, և նա պատրաստվում է իր ծնունդը նշել նաև Երևանում։ Այս մասին տեղեկացնում է «Հայկական ժամանակ»-ը: «Այս պահին դեռ վերջնական որոշված չէ՝ Կարապետյանի 50-ամյակը կնշվի Ծառուկյանին պատկանող «Փարավոն» համալիրում, թե Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենցում»։ Վերջնական ընտրությունը կախված է հյուրերի քանակից: