Բավ է պառակտվել
15-01-2015 09:13

Ինքնասպանության դեպք Երևանում

Երևանի բնակիչը ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով կամրջից: Ինչպես հայտնել են Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունները, հունվարի 14-ին՝ 17:20-ի սահմաններում ահազանգ է ստացվել այն մասին,որ ոմն քաղաքացի սպառնում է ցած նետվել Դավթաշենի կամրջից: Դեպքի վայր հասած փրկարարները արդեն չեն հասցրել որևէ օգնություն ցուցաբերել: ԱԻՆ-ի աշխատակիցները հայտնաբերել են կամրջի տակ 35-ամյա Է.Գ-ի դին և փոխանցել են այն շտապ օգնության աշխատակիցներին: