Բավ է պառակտվել
11-02-2015 09:13

Երևան-Մոսկվա ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

Երևանից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Վոլգոգրադում ուղևորի տարօրինակ վարքագծի պատճառով: Տվյալ ուղևորը հանդիսանում է եվրոպական երկրներից մեկի, հնարավոր է, Հոլանդիայի քաղաքացի: Աղբյուրը պատմել է, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի ժամանակով 22:30՝ փետրվարի 10-ին: Ինքնաթիռում եղել է 130 ուղևոր: Վայրէջքը կատարվել է ուղևորներից մեկի տարօրինակ վարքագծի պատճառով, ով սպառնում էր իրեն շրջապատող մարդկանց անվտանգությանը: Աղբյուրի խոսքով՝ ուղևորը վազում էր ինքնաթիռում և թակում օդաչուների դռները: Ըստ նախնական տվյալների՝ նա տառապել է հետապնդման մոլուցքի նոպայից: Վոլգոգրադում տղամարդուն իջեցրել են ինքնաթիռից, և շարունակել թռիչքը: