Բավ է պառակտվել
31-10-2015 11:51

Եգիպտոսում ռուս զբոսաշրջիկներով օդանավ է կործանվել

Այսօր Եգիպտոսից Սանկտ-Պետերբուրգ ուղևորվող Airbus 321 օդանավը, որի մեջ հիմնականում ռուս զբոսաշրջիկներ են եղել, անհետացել է ռադարների տեսադաշտից: Մինչ այժմ իրարամերժ տեղեկություններ էին տարածվում. մեկ հաղորդվում էր օդանավի կործանման մասին, մեկ էլ այն մասին, որ օդանավի անձնակազմը կապի մեջ է մտել Թուրքիայի ներկայացուցիչների հետ: Նախնական տվյալներով, օդանավում եղել է 224 մարդ: Սակայն քիչ առաջ  Եգիպտոսի վարչապետի աշխատակազմը հաստատել է օդանավի կործանման մասին տեղեկությունը: Ըստ աղբյուրի, օդանավը վթարի է ենթարկվել Սինայի թերակղում: Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմաիլը հետաձգել է իր բոլոր հանդիպումները և իր հսկողության տակ վերցրել իրավիճակը: