Բավ է պառակտվել
30-06-2016 12:23

Վրաստանից Երևան է տեղափոխվել հայերի 3–րդ խումբը

Ռազմական-վրացական ճանապարհին «գերության» մեջ հայտնված ՀՀ քաղաքացիների երրորդ խումբը Վլադիկավկազից Երևան է մեկնել ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների վերացման հարցերի նախարարության ինքնաթիռով։ Այս մասին հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը։

«Ինքնաթիռը ուղևորվել է Երևան, տեղափոխում է 50 քաղաքացու, այդ թվում` երկու երեխայի։ Նրանց ուղեկցում են ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ներկայացուցիչները»,- հաղորդել են նախարարությունից։

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված է փլուզվել, և այդ պատճառով փակվել է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նշված ավտոճանապարհով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Ժամը 02.20-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք էր կատարել ՌԴ ԱԻՆ ինքնաթիռի 1-ին չվերթը, որը Հայաստան էր տեղափոխել Լարսի անցակետի փակման հետևանքով Հայաստան մուտք գործելու հնարավորությունից զրկված 48 քաղաքացու: