03-04-2015 09:05

Բե-200 ամֆիբիա ինքնաթիռը կսկսի փնտրել խորտակված «Դալնի Վոստկ» նավը

Բե-200 ամֆիբիա ինքնաթիռը ժամանել է Մագադան և պատրաստվում է ուղևորվել դեպի Օխոտի ծովում «Դալնի Վոստոկ» տրաուլերի խորտակման կետը: Այդ մասին հայտնեց Կամչատկայի ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ մեծ «Դալնի Վոստոկ» նավը հինգշաբթի գիշերը խորտակվել է Օխոտի ծովի ավազանում՝ Մագադանից 300 կմ հեռավորության վրա: Ըստ վերջին տվյալների՝ նավում գտնվում էր 81 ռուսաստանցի և 51 օտարերկրացի: Տրաուլերում գտնվող 132 մարդուց 119-ը հանվել է ջրից: Նրանցից 56 զոհված է եղել: Դեռևս անհայտ է մնում նավի 13 ձկնորսների ճակատագիրը: Ըստ նախնական տվյալների՝ անհայտ կորած կամ զոհված են համարվում չորս ուկրաինացի, Մյանմայի 18 քաղաքացի, մեկ լատվիացի, մեկ մոլդովացի և Վանուատույի չորս քաղաքացի: Մնացած զոհվածները կամ անհայտ կորածները ռուսաստանցի են:

«Բե-200-ը արդեն ժամանել էՄագադան և պատրաստ է թռիչքին: Շուտով այն կժամանի նավի խորտակման կետը և կմիանա աշխատանքներին: Բացի այդ, աղետի գոտի է մեկնել Մի-8 ուղղաթիռը: Նա «Անդրոմեդա» դեղորայք կհասցնի: Մինչև Կորսակով հասսնելու համար պահանջվում է երկու օր, ահա թե ինչու նրանց կարիքը կարող է զգացվել: Դրանից հետո «Անդրոմեդան» կշարժվի դեպի Սախալին», - ասաց զրուակիցը: Նրա խոսքով՝ փրկարարները տեղում կորոշեն, թե արդյո՞ք արժե նավաստիներին իրենց հետ Մագադան տանել: Եթե ոչ ոք հրատապ օգնության կարիք չունենա, ապա ուղղաթիռը կշրջի տարածքով: Ավելի վաղ հայտնի է դարձել այն մասին, որ «Անդրոմեդա»նավը Սախալինում գտնվող Կորսակով քաղաք կհասցնի փրկված նավաստիներին և անձնակազմի անդամների մարմինները: Այն օրւ, երբ նավաստիները հասնեն Սախալին, շրջանում, ինչպես նաև Պրիմորյեում սուգ կհայտարարվի: Բե-200 ռուսաստանյան ամֆիբիա ինքնաթիռը մշակված է Իրկուտսկի ավիացիոն գործարանում: 2008 թվականին ինքնաթիռի արտադրությունը տեղափոխվել է Գ. Մ. Բերիևի անվան գործարան: Մի շարք օդաչուատեխնիկական հատկանիշներով ամֆիբիան համարվում է աշխարհի բացառիկ օդանավ: