Բավ է պառակտվել
15-05-2015 15:56

Բոլոնիայի գործընթացի գագաթաժողովը Երևանում վստահության գրավականն է. ՀՀ վարչապետ

Բոլոնիայի գործընթացը հաջողված համագործակցության արդյունք է: Այդ մասին հայտարարեց ՀՀ վարապետ Հովիկ Աբրահամյանը Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների նախարարների և Բոլոնիայի քաղաքական համաժողովի ժամանակ: Վարչապետը ողջունեց միջոցառման մասնակիցներին:
 «Մենք բարձր ենք գնահատում բարձրագույն կրթության ոլորտի նման ներկայացուցչական լսարանի՝ Բոլոնիայի անդամ երկրների բարձրագույն կրթության նախարարների, պատվիրակությունների, միջազգային կազմակերպությունների մասնակցությունը երևանյան ֆորումին:Բոլոնիայի գործընթացի բարեփոխումները որոշիչ են եղել Եվրոպական տարածքի բարձրագույն կրթական մոդելի ստեղծման համար: Այս երկօրյա համաժողովը Բոլոնիայի գործընթացի տևական և շարունակական հանգրվաններից մեկն է՝ քաղաքամայր Երևանում: Սա իսկապես պատմական պահ է, իրադարձություն, որը, կարծում եմ, նոր ձևակերպումներով և գերակայություններով առաջ կմղի բարձրագույն կրթության զարգացման տեսլականը», - ասաց նա: Վարչապետը նաև նշեց, որ Բոլոնիայի գործընթացը հաջողված համագործակցության արդյունք է:  «Սա նաև միջոց է զարգացող երկրների համար`  կիսելու Բոլոնիայի կրթական համակարգի ձեռքբերումների դրական փորձը, նպաստելու կրթական ծրագրերի փոխանակմանը և ուսանողների փոխշփմանը», - նշեց Աբրահամյանը: Վարպաետը համոզմունք հայտնեց, որ Երևանի՝ 2015 թ. նախարարական գագաթնաժողովն այս գործընթացի ճանապարհին մեր  ձեռքբերումների և վստահության գրավականն է, իսկ այն բոլոր եզրահանգումները և առաջնահերթությունները, որոնք առաջիկա երեք տարվա համար ամրագրվեցին երևանյան հռչակագրում, կյանքի կկոչվեն նույն հետևողականությամբ և ներգրավվածությամբ: Աբրահամյանը հաջողություն մաղթեց համաժողովի մասնակիցներին: