Բավ է պառակտվել
14-03-2016 13:45

15-ամյա տղան սպանել է հորն ու վիրավորել մորն ու քրոջը

Սամարայում 15-ամյա դեռահասը մեղադրվում է հարազատ հոր սպանության մեջ։ Ոստիկանները նախօրեին տեղի բնակարաններից մեկում հայտնաբերել են 41-ամյա տղամարդու դին, նրա 37-ամյա կինն ու 13-ամյա դուստրը տեղափոխվել են հիվանդանոց՝ դանակի հարվածների հետքերով։
Հիվանդանոցից ասել են, որ կինը ծայրահեղ ծանր վիճակում է, դուստրը՝ միջին ծանրության։ Ոստիկանները պարզել են, որ մեղավորը նրանց 15-ամյա որդին է, հենց նա է դանակահարել ընտանիքի անդամներին։ Տղան ոստիկանությունում խոստովանել է, որ ինքն է սպանել հորն ու վիրավորել մորն ու քրոջը՝ կենցաղային վեճի արդյունքում։