Բավ է պառակտվել
06-12-2014 08:39

Սահմանին իրավիճակը վերահսկվում է զինված ուժերի հրամանատարության կողմից. ՀՀ ՊՆ

Լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն՝ անդրադառնալով այս պահին սահմանին տիրող իրավիճակին նշեց, որ շփման գծում իրավիճակը զինված ուժերի ղեկավարության համար միշտ էլ վերահսկելի է եղել՝ չնայած երբեմն լինում է լարված: «Սահմանային իրավիճակը զինված ուժերի ղեկավարության, ենթակա զորամասերի հրամանատարների, Լեռնային Ղարաբաղի Հանրապ տության պաշտպանության բանակի հրամանատարության համար միշտ էլ վերահսկելի է եղել՝ թեկուզ այն լինում է լարված, կամ քիչ թուլանում է լարվածությունը: Այսօր միջին լարվածություն է, և վերահսկվում է զորամասերի հրամանատարների կողմից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնեց նախարարը:
Սեյրան Օհանյանի կարծիքով՝ 2014թ. իրադրությունը ցույց տվեց, որ ՀՀ զինված ուժերն ի վիճակի են արձագանքել ցանկացած իրավիճակի և սառնասիրտ որոշումներ կայացնել: «Եվ կարող ենք ոչ միայն պաշտպանողական խնդիրներ իրականացնել, այլ նաև որոշ դեպքերում, կանխարգելիչ պարտադրող քայլեր, որոնք զսպման մեխանիզմ են հանդիսանում հակառակորդի համար»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը: