Բավ է պառակտվել
07-06-2014 12:05

Սահմանում այսօր լուրջ զգոնություն է հարկավոր. Վ. Դևրիկյան

Հունիսի 5-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում են ստացել պայմանագրային երկու զինծառայող: Ադրբեջանը շարունակում է հանդես գալ ուժի դիրքից, այսպես է կարծում գրականագետ Վարդան Դևրիկյանը: Ըստ նրա դեպքը տեղի ունեցավ Նախիջևանում, քանի որ կան մի շարք քաղաքական հանգամանքներ: Նման քայլերով կոնֆլիկտային իրավիճակում ցանկանում են ներքաշել նաև Թուրքիային: Հայաստանի զարկերակային ճանապարհը կրկակի է մատնվել, այսպես է կարծում Դևրիկյանը, ըստ նրա մեզ հիշեցնում են պատերազմական տարիները:
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հավաստմամբ մենք կարծես սովորել ենք , որ Տավուշի մարզում և Նոյեմբերյանում հակառակորդը կարող է խախտել հրադադարի ռեժիմը, սա դարձել է առօրյա:Իսկ իշխանությունները հարցը դեռևս օրակարգային չեն դարձրել:

Ըստ բանախոսի արևմուտքը սկսել է լրջորեն օգտվել առիթից, Սիրիայում և Ուկրաինայում բավականին խառն է իրավիճակը, իսկ Ռուսաստանն ու Արևմուտքը ցանկանում են Ադրբեջանի հետ հարաբերություններ կառուցելով ապացուցել, որ կոնֆլիկտային իրավիճակում կարողացան ինչ որ հարց լուծել: Ըստ Լարիսա Ալավերդյանի մենք իրավունք ունենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ խոսել միջազգային տերմինների իրավունքով:
Անդրադառնալով դիրքերում զոհված պայմանագրային զինծառայողների դեպքին, Դևրիկյանը նշեց, որ սահմանում այսօրև զգոնություն է հարկավոր: Թշնամին քնած չէ: