Բավ է պառակտվել
06-06-2014 10:34

Սամանի վերաբերյալ խուճապ առաջացնող լուրերը տարածվում են մեկ կենտրոնից

«Իրավունք»-ը «Բամբասանք» խորագրի ներքո գրում է.«Ինչպես հայտնի է, Նախիջևանի սահմանին երկու զինծառայողների զոհվելուց հետո որոշ լրատական կայքեր տարածեցին խուճապային լուրեր, իբր այնտեղ տարհանված բնակավայր կա: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը դիմեց լրատվամիջոցներին` խուճապ չհայտարարելու կոչով:

Տեղեկատվական անվտանգության ոլորտին մոտ կանգնած թերթի աղբյուրը հայտնել է, որ կայքերի ու ֆեյսբուքի պարզ մոնիթորինգը ցույց է տալիս, որ խուճապային լուրերը տարածվում են մեկ միասնական կենտրոնից: Թերթի զրուցակցի կարծիքով, տարածման սկզբնաղբյուրը պետք է փնտրել երիտասարդական գրանտածին ՀԿ-ներում, քանզի զգացվում է այնպիսի բառապաշարի առկայություն, որը բնորոշ է միայն մինչև 30 տարեկաններին»: