06-08-2014 14:33

Սահմանում դեռևս կամավորականների անհրաժեշտություն չկա. Ս. Օհանյան

՛՛Սահմանին կանգնած հայ զինվորի մարտական ոգին բարձր է եւ նա պատրաստ է կանխել ցանկացած ոտնձգություն՛՛,-այսպես է կարծում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նա նշել է, որ վերջին օրերին բազմիցս այցելել է Հայաստանի սահմանամերձ գյուղեր, հանդիպել բնակիչների հետ, իսկ վաղը կրկին մտադիր է մեկնել Տավուշի մարզ:

Ինչ վերաբերում է սահմանամերձ գյուղերի բնակիչներին զինելուն, նախարարն նշել է, որ դրա անհրաժեշտությունը չկա:

Մեկնաբանելով կամավորականների խմբի սահման մեկնելու որոշումը, նախարարն ասել է, որ «կամավորականները մեր մարտական ընկերներն են» եւ նրանց մի մասը գտնվում է բանակի պահեստազորում:

«Ագրեսիայի դեպքում՝ նրանք կհամալրեն բանակի շարքերը: Այս պահին Զինված ուժերը կատարում են իրենց առջեւ դրված առաջադրանքը, կամավորականների անհրաժեշտություն չկա: Բայց նրանց հանդիպումները անձնակազմի հետ, այցելությունները զորամասեր բարձրացնում են զինվորի ոգին եւ կարեւոր են փորձի փոխանցման տեսակետից»,-նշել է Սեյրան Օհանյանը: