Բավ է պառակտվել
06-08-2014 09:25

ԼՂ հակամարտության միջազգայնացման վտանգը մեծանում է

Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը, անդրադառնալով հայ–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում աճող լարվածությանն ու դրա հնարավոր հետևանքներին, «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ մեծանում է ղարաբաղյան հակամարտության միջազգայնացման վտանգը։

«Լարվածությունը վտանգավոր է այն, առումով, որ այն տեղի է ունենում հետխորհրդային տարածքի վերաձևավորման ընթացքում Արևմուտքի և Ռուսաստանի միջև բավականին խորը դիմակայության շրջանում։ Իսկ այդ դիմակայությունը և մոտեցումների տարբերությունը վերաբերում են ոչ միայն առանձին վերցրած մի երկրի, այլև՝ ողջ հետխորհրդային տարածաշրջանին ... Բացակայում է ամբողջական երկխոսությունը, ուստի հայ-ադրբեջանական հակամարտության գոտում բռնության լարումը դառնում է միջնորդների կառուցողականության և արդյունավետության փորձություն»,– ասել է նա