09-09-2014 13:14

Սահմանադրական փոփոխությունները չեն նպաստելու իշխանության վերարտադրությանը.մասնագետ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, Սահմանադրական դատարանի խորհրդական, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը հայտարարեց, որ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերջնական նախագծում այլընտրանք չկա, կանգ ենք առել խորհրդարանական ձևի վրա. «Ժողովրդավարական երկրներում միտում կա հաստատել խորհրդարանական կառավարման համակարգ»:  Ըստ նրա, հայեցակարգի հանրային քննարկումների ընթացքում ակնհայտ էր, որ հիմնականում կողմնակից էին խորհրդարանական կառավարման ձևին, օրինակ Դաշնակցությունը, քաղաքական այլ ուժեր մատնանշում էին, որ ժամանակը չէ:  «Սահմանադարական բարեփոխումների հայեցակարգի ամփոփված և թարգմանված տարբերակը ներակայացվել է «Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետներին, սեպտեմբերի 19-20-ը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ նախատեսված է հանդիպում՝ քննարկելու նպատակով: Հոկտեմբերի 15-ին սահմանադրական բարեփոխումների նախագիծը ներկայացվելու է ՀՀ նախագահի»,-նշեց բանախոսը:  Գ. Դանիելյանի խոսքով, նախագահին ներկայացնելուց հետո կլինեն քաղաքական քննարկումներ, որի ընթացքում պարզ կդառնան, թե որ կետերեն են ընդունվում, որոնք մերժվում քաղաքական ուժերի կողմից: «Բարեփոխումներն առաջարկում են նաև խոհրդարանական փոքրամասնություններին պատասխանատու դիրքեր ունենալ վերահսկողական ծառայություններում»,-ընդգծեց Գևորգ Դանիելյանն ու հավելեց. «Այս փոփոխությունները չեն նպաստելու իշխանության վերարտադրությանը»: