16-09-2014 13:44

«Մենք ունենք գերկենտրոնացած իշխանություն նախագահի ձեռքում.սահամանադրագետ

«Ժառանգության» կողմից Սահմանադրական բարեփոխումներին նվիրված խորհրդաժողովում ելույթ ունենալով սահմանադրագետ, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը հայտարարեց, որ մենք այսօր Մենք ունենք գերկենտրոնացած իշխանություն նախագահի ձեռքում: Հայաստանում բացարձակ իշխանություն է:
«Այդ բարեփոխումները անհրաժեշտ են, քանի որ ներկայիս Սահմանադրությունը իշխանակենտրոն է և ոչ թե մարդակենտրոն: Բարեփոխումների գերնպատակն է իրավական պետության անկյունաքար հանդիսացող իրավունքի գերակայության հաստատումը»,-նշեց մասնագետը:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ փաստաթուղթը քննարկման փուլում կլինի մինչև հոկտեմբերի 15-ը, Վ.Պողոսյանը մատնանշեց` Սահմանադրական հանձնաժողովը մասնագիտական է և չի մտնելու քաղաքական բանավեճի մեջ, թեև հասկանալի է, որ կարծիքները, բնականաբար, կլինեն տարբեր: