Բավ է պառակտվել
15-01-2015 14:59

ՀՀ ԱԺ նախագահը ցանկություն է հայտնել, որպեսզի Պերմյակովին Հայաստանում դատեն

Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը  ցանկություն է հայտնել, որպեսզի Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ կասկածվող ռուսաստանյան զինծառայող Վալերի Պերմյակովին Հայաստանում դատեն: Միևնույն ժամանակ նա համարում է, որ տվյալ հարցը պետք է իրավական լուծում ստանա: Գյումրիում լրագրողների հետ զրույցի ժամանակ Սահակյանը նշել է, որ ցանկությունները և իրավական հարցերը երբեմն չեն համընկնում: Նրա կարծիքով, տվյալ դեպքում բոլորի ցանկությունը նույնն է, սակայն այդ հարցը պետք է իրավական լուծում ստանա: 

«Մենք շարունակում ենք համագործակցել ռուսաստանյան կողմի հետ, և ջանքեր ենք գործադրում, որպեսզի այդ պրոցեսները անցնեն վստահության մթնոլորթում, ինչը որոշ չափով կդարմանի մեր ժողովրդի վերքը», - նշել է նա: 

Խոսնակը համոզմունք է հայտնել, որ ոճրագործը կկրի խստագույն պատիժը օրենքի սահմաններում: Սահակյանը նաև խնդրել է չքաղաքականացնել տվյալ հարցը՝ պատասխանելով ռուսաստանյան ռազմաբազայի կարգավիճակը փոփոխելու անհրաժեշտության վերաբերյալ հարցին: