26-08-2016 09:04

Յանա Եգորյանն առաջարկել է իր նոր BMW X6-ով տեղ հասցնել Դմիտրի Մեդվեդևին (տեսանյութ)

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ռիոյի օլիմպիական մեդալակիրների հետ զննել է BMW մակնիշի սպիտակ արտաճանապարհայինները, որոնք նվիրել են մարզիկներին:

Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Կրեմլի հրապարակում: Կառավարության ղեկավարը գնահատել է Ռիոյի Օլիմպիական խաղերի սուսերամարտի կրկնակի չեմպիոնուհի Յանա Եգորյանի մեքենան, ինչպես նաև սինքրոն լողի կրկնակի չեմպիոնուհիներ Նատալյա Իշչենկոյի և Սվետլանա Ռոմաշինայի մեքենաները:

Մեդվեդևի գովեստի խոսքերից հետո Եգորյանն առաջարկել է Մեդվեդևին տեղ հասցնել իր նոր BMW X6 մեքենայով: Կառավարության ղեկավարը նախ համաձայնել է սուսերամարտուհու առաջարկին, սակայն ավելի ուշ Կարմիր հրապարակից հեռացել է սեփական ավտոշարասյունով: