Բավ է պառակտվել
21-03-2016 16:43

S7-ը հնարավոր է համարել ավիաընկերությունների սնանկացումը

Մոսկվայի ավիացիոն հանգույցի օդանավակայանների ծառայությունների սակագների բարձրացումը լրջորեն կազդի S7 ավիաընկերության ֆինանսների վրա: Այս մասին լրագրողներին հայտնել է S7 ավիաընկերության համասեփականատեր Նատալյա Ֆիլյևան:
«Մենք շատ բան կկորցնենք: Դոմոդեդովոյում 20% բարձրացում է: Ուղևորը չի կարող դա վճարել, և դա կնկնի ավիաընկերության ուսերին: Այնուհետև մենք կսնանկանանք, իսկ բոլոր այդ անցքերի համար ստիպված կլինի պետությունը վճարել, ինչպես վճարում է հիմա «Տրանսաէրո»-ի հեռանալուց հետո, այսինքն, ոչ միայն ուղևորը, այլ բոլորը կտուժեն», - ասել է Ֆիլյևան:
Նա նաև հավելել է, որ ընկերության ղեկավարությունը ևս մեկ անգամ դիմելու է դաշնային հակամենաշնորհային ծառայությանը:
Ավելի վաղ հաղորդվում էր օդանավակայանի սակագների ավելացելու պատճառով տոմսերի գների հնարավոր բարձրացման մասին` Դաշնային հակամենաշնորհային ծառայության կողմից դրույքաչափերի կարգավորման վերացման հետևանքով:
Ինչպես նշեց օդանավակայանի ներկայացուցիչն ու ավիաընկերություններից մեկի մենեջերը, Դոմոդեդովո օդանավակայանը մարտին 15%-ով բարձրացրել է թռիչք-վայրէջքի սակագնի վճարը, ավիացիոն անվտանգության սակագնինը 26%-ով, իսկ մարտի 30-ից 27%-ով բարձրացնելու է օդային տերմինալի համար միջազգային գծերի վճարը, իսկ ներքինը` միանգամից 43%-ով: Շերեմետևոյում ապրիլի 1-ից 12%-ով բարձրանում են թռիչք-վայրէջքի փոխարժեքը, 3%-ով ավիացիոն անվտանգությանը, իսկ տերմինալինը` 9%:
Ըստ փոխադրողներից մեկի մենեջերի հաշվարկների սպասարկման սակագների աճի արդյունքում միջին հեռավորության 60-70% բեռնված օդանավի թռիչքների ծախսերը Դոմոդեդովո օդանավակայանում կավեանան մոտ 12 հազար ռուբլով, իսկ Շերեմետևոյում` 6 հազար ռուբլով: Սա համապատասխանաբար աճ է գրեթե 20 և 10%-ներով:
Ավելի վաղ հաղորդվել էր ավիաընկերություններից լրացուցիչ գանձման ներդրման հնարավորության մասին, որոնցից ստացված գումարները պետք է ծախսվեին Մոսկվայի օդանավակայանի ենթակառուցվածքի զարգացման համար:
Դոմոդեդովո, Շերեմետևո և Վնուկովո օդանավակայանների օպերատորներն առաջարկել են ենթակառուցվածքների համար ավիաընկերություններից գանձվող վճարը ներդնել հինգ տարի ժամկետով: