Բավ է պառակտվել
01-08-2016 12:20

Խորենացի փողոցից դուրս է բերվել հատուկ տեխնիկան, փողոցը դեռ փակ է

Այսօր առավոտյան Երևանի Խորենացի փողոցից դուրս է բերվել ոստիկանության հատուկ տեխնիկան` հետևակի երեք մարտական մեքենա և մեկ պատ քանդող մեքենա: Տարածքից նաև հեռացվել են բեռնատարները, որոնք փակում էին մուտքը դեպի ոստիկանության պահակապարեկային պահպանության գնդի տարածք:

Այս պահին Խորենացի փողոցի այդ հատվածը դեռ փակ է արգելափակոցներով, որոնց մոտ ոստիկանները շարունակում են հոսկողությունը։

Հիշեցնենք, որ Ոստիկանության պարեկապահակային գունդը հուլիսի 17-ից գրաված «Սասնա ծռեր» զինված խումբը երեկ՝ ժամը 20։00-21։00-ի սահմաններում, վայր է դրել զենքը և հանձնվել իրավապահներին։ Ձերբակալվել է խմբի 20 անդամ։

Գնդի գրավման օրերին զինյալների և ոստիկանների միջև տեղի ունեցած փոխհրաձգությունների հետևանքով վիրավորվել և գնդի տարածքից դուրս էին բերվել Պավլիկ Մանուկյանը, Արմեն Լամբարյանը, Աշոտ Պետրոսյանը, Հովհաննես Հարությունյանը, Արթուր Մելքոնյան, Արամ Մանուկյանը։ Բացի դրանից մինչև խմբի հանձնվելը իրավապահներին հանձնվել են Գագիկ Եղիազարյան, Արամ Հակոբյան, ինչպես նաև դուրս էին բերվել Ռուբեն Գրիգորյանը և Գևորգ Մելքոնյանը։