Բավ է պառակտվել
14-11-2015 13:36

Քաղաքացիները ծաղիկներ են դնում Ֆրանսիայի դեսպանատան առաջ

Երևանում Ֆրանսիայի դեսպանատան առաջ մարդիկ ծաղիկներ են դնում և իրենց ցավակցությունն ու զորակցությունը հայտնում բարեկամ ֆրանսիացիներին՝ նախօրեին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված:Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում` «Բատակլան» համերգասրահում, Հանրապետության հրապարակի մոտ գտնվող կամբոջական ռեստորանում, Բաստիլի հրապարակի մոտ: