Բավ է պառակտվել
08-06-2015 15:30

Ստուգումների սկզբից տուգանվել է 11 գազալցակայան

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում  այսօր տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը: Նախարարության մամլո ծառայությունը հայտնում է, որ փրկարար ծառայության տնօրեն գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը զեկուցել է անցած շաբաթ տեղի ունեցած պատահարների, ձեռնարկված քայլերի, կատարված հանձնարարությունների և ընթացիկ աշխատանքների մասին: Անցած շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունը արձագանքել է 402 դեպքի:
Նախարարին զեկուցվել է հունիսի 2-4-ը տեղի ունեցած՝
«Ճգնաժամային կապի կազմակերպումը և հանրության իրազեկումը՝ Հայաստանում նաղետների (ուժեղ երկրաշարժ) ժամանակ» թեմայով աշխատանքային քննարկման  ընթացքի վերաբերյալ: Անդրադառնալով գազալցակայաններում վերահսկողությունը ուժեղացնելու նախարարի հրահանգին, նախարարության  տեխնիկական անվտանգության ծառայության ղեկավար Ա. Մկրտչյանը տեղեկացրեց Երևանի գազալցակայաններում իրականացված ստուգումների արդյունքների մասին:  Նա տեղեկացրեց, որ ստուգումները կշարունակվեն Հայաստանի բոլոր շրջաններում, և այն գազալցակայանները, որտեղ կհայտնաբերվեն խախտումներ կտուգանվեն: Ստուգումների սկզբից մինչ օրս տուգանվել է 11 գազալցակայան: Նախարարը հորդորեց չսահմանափակվել միայն տուգանքներով և շարունակել ստուգումները՝ վերահսկողության տակ պահելով նույնիսկ փոքր լցակայանները: