Բավ է պառակտվել
03-06-2015 09:46

Հունիսի 8-ից Երևանում կգործարկվեն ևս 3 արագաչափ սարքեր

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2015 թ. հունիսի 8-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.

• Երևան քաղաքի Եղվարդի խճուղի՝ «Արմենիա» հեռուստաընկերության դիմացի ճանապարհահատված, 1 արագաչափ՝ Եղվարդ քաղաքից Երևան ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 40 կմ/ժ է,

• Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա՝ 1 արագաչափ, Մյասնիկյան և Գայի պողոտաների խաչմերուկից Մյասնիկյան պողոտա և Հերացու փողոց խաչմերուկի ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

• Երևան քաղաքի Աճառյան փողոց՝ 1 արագաչափ, Մյասնիկյան և Գայի պողոտաների խաչմերուկից Աճառյան և Ծարավ աղբյուրի փողոցների խաչմերուկի ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: