Բավ է պառակտվել
27-08-2015 14:50

Օգոստոսի 30-ից հանրապետություն կներթափանցեն արևադարձային տաք հոսանքներ. Գ. Սուրենյան

Առաջիկայում հանրապետություն ներթափանցած ցիկլոնի ուժը կթուլանա, տեղումները և՛ ժամանակային, և՛ տարածքային կտրվածով կկրճատվեն. այսօր հրավիրված ասուլիսին ասաց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանական ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Օգոստոսի 30-ից սկսած օդային հոսանքները աստիճանաբար կսկսեն փոխել իրենց ուղղությունը, այսինքն, եթե այս պահին գալիս են հյուսիս-արևմուտքից, օգոստոսի 30-ից դրանք կգան հարավ-արևմուտքից, ինչը նշանակում է, որ կրկին մեր հանրապետություն կներթափանցեն արևադարձային տաք հոսանքներ և օդի ջերմաստիճանը մինչև սեպտեմբերի 2-ը աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով: Այսինքն՝ ամսվա վերջին օրերին և սեպտեմբերի սկզբին Արարատյան դաշտում և մայրաքաղաքում կունենանք 28-30 աստիճան տաքություն, որը նորմայի սահմաններում է»,- ասաց նա: Իսկ մինչ այդ Սուրենյանը նշեց, որ այսօր՝ օրվա երկրորդ կեսին, սպասվում են տեղումներ՝ կարճատև անձրևների ու ամպրոպների տեսքով, իսկ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում տեղումների գոտին հիմնականում կպահպանվի Լոռիում, Տավուշում, Շիրակում, Սյունիքում և Արցախում:  «Այս արկտիկական ցուրտ օդային հոսանքները մեր տարածաշրջանում կգործեն մինչև օգոստոսի 29-ը ներառյալ: Ցածր ջերմաստիճանը կպահպանվի մայրաքաղաքում ցերեկային ժամերին 24-26 աստիճան, իսկ երեկոյան ժամերին՝ 12-14 աստիճան»,-ասաց նա: