Բավ է պառակտվել
23-12-2015 10:07

Ռուսաստանը պարզեցրել է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է դեկտեմբերի 23-ից Վրաստանի հետ վիզային ռեժիմն ազատականացնելու մասին: 
Այսուհետ Վրաստանի քաղաքացիները կարող են դեպի Ռուսաստան մասնավոր վիզաներ ձևակերպել այն մարդկանց հրավերով, որոնց հետ ազգակցական կապեր չունեն։ Բացի այդ, Ռուսաստանը վրացիներին «բազմակի» կտրամադրի գործնական/աշխատանքային, ուսումնական և մարդասիրական վիզաներ։ 
Որոշումն ընդունվել է «ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման գործընթացի կոնտեքստում», ասվում է ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ 
Ռուսաստանի ու Վրաստանի միջև վիզային ռեժիմը գործում է 2000 թվականից։ 2012թվականից Վրաստանը միակողմանի չեղարկել է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը։ 
Դեկտեմբերի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է չեղարկել Վրաստանի հետ վիզային ռեժիմը։