Բավ է պառակտվել
08-04-2015 13:54

2017թ-ից ՀՀ-ում պարտադիր կրթությունը կլինի 12 տարի

ՀՀ Ազգային ժողովում երեկ տեղի ունեցած քննարկման արդյունքում լրամշակվել է Կառավարության կողմից ներկայացված «Կրթության մասին օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է պարտադիր միջնակարգ կրթությունը դարձնել 12 տարի: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց, որ նախօրեին քննարկել են նախագիծը, որին մասնակցել է նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: «Որոշակի խնդիրներ, որոնք մեզ մտահոգում էին, դուրս ենք բերել նախագծից: Նաև ամրագրել ենք, որ նախագիծը 2017թ-ից պետք է կիրառվի: Միայն պարտադիր բառը չի հանվել, ինչը մեզ մտահոգում է»,- ասաց Տիկին Բիշարյանը` հավելելով, որ ՕԵԿ-ը կմասնակցի քվերակությանը, բայց ձեռնպահ կմնա: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ թեև որոշակի մտահոգություններ առաջացնող դրույթներ հանվել են, սակայն ասել, որ խնդիրը լիովին կարգավորված է, այդպես չէ: «Քանի որ մինչև 2017թ-ը ժամանակ ունենք նախագծի վրա աշխատելու և լրամշակելու, ուստի ԲՀԿ-ն ևս կքվեարկի ձեռնպահ»,- ասաց Ն.Զոհրաբյանը: «Թեպետ գիտեմ, որ այս կառավարությունը այդ գործը չի կարող գլուխ հանել, այնուամենայնիվ, իմ այն մտահոգությունը, որ հնարավոր չէ կիրառել և գոնե երկու տարով օրենքը հետաձգել, փարատվել է: Դա հաշվի առնելով` մեր խմբակությունը կողմ կքվեարկի»,- ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Այսպիսով, խորհրդարանը ձայների 85 կողմ, 0 դեմ և 27 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց որոշումը: Նշենք, որ նոր որոշման համաձայն՝ պարտադիր միջնակարգ կրթությունը կդառնա 12-ամյա: