Բավ է պառակտվել
21-10-2014 21:17

Հաջորդ տարի սահմանամերձ գյուղերի բնակիչները վարկային արտոնություն կստանան

2015թ.-ից Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչները արտոնյալ հնարավորություն կստանան հիպոտեկային վարկերը մարելու համար: Այդ մասին նշվում է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների աջակցության վերաբերյալ օրինագծերի փաթեթում: Կառավարության կազմած օրինագծերի քննարկումը սկսվել է խորհրդարանում հոկտեմբերի 21-ին: «Եկամտահարկի մասին» օրենքի փոփոխության նախագծի համաձայն՝ սահմանամերձ գյուղերի բնակիչները հետ են ստանալու եկամտահարկը՝ նոր բնակավայրի ձեռքբերման հիպոտեկային վարկի տոկոսի չափով: Արտոնյալ կարգը տարածվելու է ոչ միայն վարձու աշխատողների վրա, այլ նաեւ մասնավոր ձեռներեցների, ինչպես նաեւ բնակարանների համար, որոնք կառուցվում են ոչ միայն սահմանամերձ գյուղերում, այլ նաեւ ամբողջ հանրապետության տարածքում: