Բավ է պառակտվել
27-08-2015 16:49

Սեպտեմբերի 1-ից ոստիկանությունն ակտիվացնում է ծառայությունը դպրոցների շրջակայքում

Ինտենսիվ երթևեկության փողոցների վրա գտնվող դպրոցներում այս տարի ևս ոստիկանության տեսուչներ կլինեն ուսումնական տարվա մեկնարկին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը: Նա տեղեկացրեց, նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են: Այցելել են տարբեր դպրոցներ, հանդիպել են տնօրենների, մանկավարժների հետ. «Ուսումնասիրել ենք դպրոցների մոտակայքում գտնվող հետիոտնային անցումները, գծանմուշներ ենք արել անհրաժեշտության դեպքում: Եթե պարզվել է, որ կան գծանմշումներ, որոնք վտանգ են ներկայացնում, հանվել են»: Ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետը մանկավարժական կոլեկտիվներին և վարորդներին հորդորեց ուշադիր լինել, իսկ ծնողներին կոչ արեց երեխաների մեջ սերմանել երթևեկության կանոններին հետևելը: «Ոստիկանությունը միայն միամսյակով` սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը չի բավարարվելու և շարունակելու է ծառայությունը ինտենսիվ երթևեկություն ունեցող փողոցների կողքին գտնվող դպրոցների տարածքում»,-ավելացրեց Ն. Սարգսյանը: