Բավ է պառակտվել
10-06-2015 11:02

С 1 августа триафы на электроэнергию повысятся почти на 7 драм

Հունիսի 17-ին, ժամը 11-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կքննարկվեն նաև էլեկտրաէներգիայի նոր սակագները, որոնք, որոշման նախագծի ընդունման պարագայում, ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից:
Համաձայն կայքում տեղադրված որոշման նախագծի, « Հայաստանի Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից ավճառվող էլ. Էներգիայի համար սահմանվում են հետևյալ սակագները.
1) 110 կվտ հզորությամբ էլ.էներգիա օգտագործող օգտատերերի համար ցերեկային սակագինը կկազմի 37 դրամ կվտ|ժ-ի համար՝ ներառյալ ԱԱՀ-ն: Գիշերային սակագինը 33,28 դրամ կվտ|ժ-ի համար՝ներառյալ ԱԱՀ-ն:
2) 35 կվտ հզորությամբ էլ.էներգիա օգտագործող օգտատերերի համար ցերեկային սակագինը կկազմի 39,78 դրամ կվտ|ժ-ի համար՝ ներառյալ ԱԱՀ-ն: Գիշերային սակագինը՝ 35,78 դրամ, կվտ|ժ-ի համար,ներառյալ ԱԱՀ-ն:
3) 6 (10) կվտ հզորությամբ էլ.էներգիա օգտագործող օգտատերերի համար ցերեկային սակագինը կկազմի 45,78 դրամ կվտ|ժ-ի համար՝ ներառյալ ԱԱՀ-ն: Գիշերային սակագինը կկազմի 35,78 դրամ, կվտ|ժ-ի համար՝ներառյալ ԱԱՀ-ն:
4) 0,38 հզորությամբ էլ.էներգիա օգտագործող օգտատերերի համար ցերեկային սակագինը կկազմի 48,78 դրամ կվտ|ժ-ի համար՝ ներառյալ ԱԱՀ-ն: Գիշերային սակագինը կկազմի 38,78 դրամ կվտ|ժ-ի համար՝ ներառյալ ԱԱՀ-ն:
Նշենք, որ ներկա դրությամբ բնակչության համար գործում են հետևյալ սակագները. ցերեկայինը՝ 41,85 դրամ կվտ|ժ-ի համար՝ ներառյալ ԱԱՀ-ն, գիշերային սակագինը ՝31,85 դրամ կվտ|ժ-ի համար: