24-01-2014 09:40

ՙ….Ցավոք մեր համբերության բաժակն արդեն վաղուց լցվել է….՚. Ռուզան Առաքելյան

 Անրադառնալով «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությանն ու մեղադրանքներին, ըստ որոնց այն քաղաքական ենթատեքստ ունի , ՀՅԴ կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը news.gisher.ru- հետ զրույցում նշեց, որ իր տեսանկյունից, եթե նույնիսկ նախաձեռնությունը քաղաքականացված է, դա չի խանգարում բարի նպատակների համար պայքարել. ՙԻ վերջո մեր կյանքում ամեն ինչն է քաղաքականցաված, այստեղ կարևորը նպատակն ու համախմբվածությունն է՚,- շեշտադրեց զրուցակիցս: Ըստ Ռուզաննա Առաքելյանի, ուշագրավ է, որ մեր ժողովուրդը կարողանաում է միախմբվել մեկ գաղափարի շուրջ ու միասնական պայքարել: ՙ«Դ!եմ եմ» նախաձեռնությունը անհատի կամ մի խավի շահերը, չէ որ պաշտպանում, այստեղ ողջ ժողովրդի, ապագայի ու երիտասարդության վաղվա հարցն է կասկածի տակ դրված՚,- ասաց Տիկին Առաքելյանը: Վերջինիս կարծիքով, նախաձեռնության հաջողության բանալին ու այսքան կողմանակիցներ ունենալու հանգամանքը պայմանավորված է ինքնաբուխ և գիտակից մոտեցմաբ: ՙՄեր երիտասարդությունը իմաստուն է և լավ է գիատակցում երբ է պետք միավորվել, հետևաբար անհիմն եմ համարում ընդդիմությանը առաջադրաված մեղադրանքը, թե սա նրանց քաղաքական անբիացիաները առաջ տանելու լավ հարթակ է՚,- նշեց Ռ.Առաքելյանը: ՙԸստ իս այս ամբողջ ընդվզումը տիրող անորոշության դեմ է՚,- ավելացրեց ՀՅԴ կուսակցության անդամը: Մեջբերելով Գերմանիայի, ոչ հուսադրող նախադեպը, Ռուզան Առաքելյան հազմունք հայտնեց, որ սա չաշխատող ծրագիր է: ՙՄենք՝ հայերս շատ համբերատար ազգ ենք, բայց երբ համբերության բաժակը լցվում է, դառնում ենք բռունցք ու ընդվզում, պայքարում: Ցավոք մեր համբերության բաժակն արդեն վաղուց լցվել է ու երկու ելք՝ կա կամ հեռանալ, կամ ընդվզել՚,- ավարտեց ԱԺ նախկին պատգամավորը: