Բավ է պառակտվել
02-02-2016 13:36

Ռուս զինծառայողը պատմել է գյումրեցի ընտանիքի բնակարան մտնելու պատճառի մասին

Գյումրիի Անիի թաղամասում փետրվարի 1-ի կեսգիշերին Երանոսյանների բնակարան ներխուժելու փորձ կատարած ռուս զինծառայողը ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող, 1990 թ. ծնված Սերգեյ Վալերի Սուդնիկովն է, նրա մոտ զենք չի հայտնաբերվել: Այս մասին  հայտնել է Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը՝ նշելով, որ զինծառայողը բացատրություն է տվել ոստիկանությունում եւ վերադարձել ծառայության: «Ըստ նրա բացատրության՝ նա շփոթել է շենքը, քանի որ հարեւանությամբ գտնվող շենքում՝ կրկին չորրորդ հարկում բնակվում է իր ծառայակից ընկերը»,- նշել է Րաֆֆի Ասլանյանը: Դատախազը նշեց, որ տասնօրյա ժամկետում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա կպարզվի տվյալ միջադեպը հանցագործության հատկանիշներ պարունակում է, թե ոչ: Քրեական գործ առայժմ չի հարուցվել:

Հիշեցնենք, որ զինծառայողը փորձել էր ներխուժել Գյումրու Անի թաղամասի Պարույր Սևակ 13 շենքի 116 բնակարան: