Բավ է պառակտվել
16-01-2015 10:37

Ռուսներին հրահանգել են չերևալ գյումրեցիների աչքին

Ինչպես հայտնում է «Չորրորդ իշխանությունը»՝ պարբերականի տեղեկություններվ, Գյումրիում դաժան սպանության շուրջ ծավալված տարաձություննրի, քաղաքում հակառուսական տրամադրությունննրի բորբոքման և լարվածության պատճառով 102 ռազմաբազայի հրամանատարությունը ենթականերին խիստ հրահանգել է, այսպես ասած, չերևալ գյումրեցիների աչքին:
Հրահանգի համաձայն՝ Գյումրիում ընտանիք ունեցող զինվորականներին թույլատրվում է գիշերել տանը, իսկ նրանք, ովքեր ամուրի են և Գյումրիում ապրում են միայնակ, պարտավոր են գիշերել զորամասում՝ բնակչության կողմից հնարավոր ագրեսիվ դրսևորումներից խուսափելու համար: Զինվորականներին առհասարակ արգելվել է զբոսնել քաղաքում, այցելել սրճարաններ և ժամանցի այլ վայրեր: Անորոշ ժամանակով փակ է նաև Գյումրիի ՌԴ հյուպատոսարանի ենթակայության տակ գտնվող ռուսական հանրակրթական դպրոցը: Նկատենք, որ այս օրերին ռուս երեխաների չես տեսնի նույնիսկ ռուսական թաղամասի բակերում: Միարժամանակ աղնյուրը հայտնում է, որ զինվորականների կանայք նույնիսկ դուրս չեն գալիս գնումների, այլ խնդրում են հայ ընկերներին իրենց փոխարեն գնումներ կատարել: