Բավ է պառակտվել
26-11-2014 12:18

Ռուսաստանը Ս-400 զենիթահրթիռային համակարգեր կվաճառի Չինաստանին

Ինչպես գրում է «Վեդոմոստին»՝ «Ռոսօբորոնէքսպորտի» եւ Չինաստանի պաշտպանության նախարարության միջև աշնան սկզբին ստորագրվել էր ավելի քան 3 մլրդ դոլար արժողությամբ առնվազն 6 Ս-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պայմանագիր: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ս-400 համակարգերի մատակարարումների շուրջ բանակցություններն ընթանում են մի քանի տարի շարունակ, ընդ որում, 2011թ. ռուսական ռազմական գերատեսչության ղեկավարությունը հայտարարել էր, որ համակարգի մատակարարումները հնարավոր են 2016թ.-ից ոչ շուտ: 2014թ. գարնանը «Կոմերսանտը» հայտնել էր, որ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Ս-400-ի համակարգերի մատակարարումներին, իսկ հուլիսին Ռուսաստանի նախագահի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտարարել էր, որ այդ համակարգի առաջին օտարերկրյա պատվիրատուն հենց Չինաստանն է լինելու: Հակաօդային պաշտպանության Ս-400 ԶՀՀ-ն նախատեսված է ինքնաթիռների, ինչպես նաեւ բալիստիկ հրթիռների խոցման համար։ Համակարգը օդային թիրախները կարող է տեսնել մինչեւ 600 կմ հեռավորության վրա։ Աերոդինամիկ թիրախները (ինքնաթիռներ) կարող է խոցել մինչեւ 400 կմ հեռավորության վրա։