Բավ է պառակտվել
28-11-2014 16:33

Ռուսաստանը կսահմանափակի շինարարությունում օտարերկրյա աշխատողների թիվը

Հաջորդ տաի Ռուսաստանը մտադիր է սահմանափակել օտարերկրյա աշխատուժի ներգրավումը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են շինարարությունը, բանջարաբուծությունը, ցամաքային տրանսպորտը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Համապատասխան որոշման նախագիծը քննարկվել է Ռուսաստանի սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կարգավորման եռակողմ հանձնաժողովի նիստին, եւ ենթադրում է, որ այդ ոլորտներում աշխատող ձեռնարկությունները կարող են ներգրավել 50%-ից ոչ ավելի օտարերկրյա աշխատակիցներ: ՌԴ-ի փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը նույն նիստի ընթացքում հայտարարել է նաեւ օտարերկրյա աշխատուժով ձեւավորվող կապիտալի արտահոսքի կրճատման անհրաժեշտության մասին: «2013թ. տնտեսական զարգացման նախարարության ամենահամեստ գնահատականներով՝ օտարերկրյա աշխատողները Ռուսաստանից 20 մլրդ դոլար են դուրս բերել: Սա կապիտալի արտահոսք է, որ մեզ համար կրիտիկական է: Եվ մենք պետք է այս ուղղությամբ աշխատենք», - ասել է նա: