Բավ է պառակտվել
18-06-2015 13:51

Ապաստանի հարցումների քանակով Ռուսաստանն աշխարհում առաջին տեղում է

2014 թվականին մոտ 275.000 օտարերկրացի հալածանքների ենթարկվելու և ռազմական գործողությունների պատճառով դիմել է Ռուսաստանին երկրում ապաստան ստանալու խնդրանքով։ 
Այս մասին նշված է այսօր Ժնևում հրապարակված փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի զեկույցում։ 
«Ռուսաստանը, ընդհանոււր առմամբ, ստացել է ապաստան տրամադրելու խնդրանքով 274.700 հայտ, ինչի արդյունքում ՌԴ-ն 2014-ին դարձել է ապաստանի հայտերի քանակով աշխարհի խոշորագույն երկիրը»,- ասվում է զեկույցում։ 
Նշվում է, որ նախորդ տարիներին ՌԴ-ին ուղղված հայտերը չեն գերազանցել 5.000-ը։