Բավ է պառակտվել
29-09-2014 14:50

Ռուսաստանում գործարարը սպանել է կնոջը և ինքնասպան եղել

Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզում գործարարը դանակահարել է կնոջը եւ ինքնասպան եղել, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ՔԿ-ի Քննչական վարչությունը: Սեպտեմբերի 27-ի ցերեկը բնակելի շենքի բնակարանում հայտնաբերվել են ամուսիններ Անդրեյ եւ Իրինա Լունկովները՝ երկուսն էլ իրանի հատվածում դանակի վնասվածքներով: Պարզվել է, որ տղամարդը դանակի հարվածներ է հասցրել կնոջը, որից հետո ինքնասպան է եղել: Ամուսինների մահվան փաստով նախաքննություն է անցկացվում, սպասում են դատաբժշկական փորձաքննության արդյունքներին: «Նրանք երկուսն էլ գործարարներ են. սակայն զոհվածների կոմերցիոն գործունեության հետ կապված տարբերակը քննությունը բացառում է», - նշել են իրավապահ մարմիններում:
Ներկայումս իրականացվում են քննչական գործողություններ` կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու համար: