Բավ է պառակտվել
05-08-2014 09:15

ՌԴ կառավարությունը քաղաքացիություն ստանալու գործընթացը ռուսերեն իմացողների համար հեշտացրել է

ՌԴ կառավարության կայքին հղումով ՝է lenta.ru-ն՝ գրում է, որ Արտասահմանցիները, ովքեր ճանաչվել են որպես ռուսաց լեզվի կրողներ, կկարողանան քաղաքացիություն ստանալու նպատակով մինչև մեկ տարվա ժամկետով Ռուսաստանի մուտքի հատուկ արտոնագիր ստանալ: Նման վիզա օտարերկրացին կարող է ստանալ, երբ որոշում է կայացվում, որ նա ռուսերենի կրող է: Ուստի ՌԴ քաղաքացիություն ստանալ ցանկացողները պետք է հարցազրույց անցնեն հատուկ հանձնաժողովում:
Բացի այդ, օտարերկրացին պետք է հրաժարվի իր երկրի քաղաքացիությունից և տեղափոխվի Ռուսաստան մշտական բնակության: Եթե նա երկու տարվա ընթացքում իրեն ՌԴ քաղաքացիությունշնորհելու մասին դիմում չի ներկայացնում, ապա նրա կացության իրավունքը չեղյալ է հայտարարվում: