Բավ է պառակտվել
17-02-2014 12:42

ՀՀ ԱԻՆ-ը հույս ունի, որ Ռուսաստանը խոշոր գումարներ և ուղղաթիռ կտրամադրի Հայաստանին

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, Հայաստանի փրկարարական ծառայության փոխտնօրեն, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը նշեց, որ Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության համար առաջնային խնդիր է փոքր ավիացիայի ստեղծումը: Օրակարգում են Կապանի ու Ստեփանավանի օդանավակայանների շահագործումը:
Գրիգորյանը նշեց, որ փոքր ավիացիան որոնողական աշխատանքներ է իրականացնելու, մասնակցելու է անտառային հրդեհների շիջմանն ու հակակարկտային աշխատանքներ է իրականացնելու: Առաջնային ծրագրերից է նաև մարզերում ճգնաժամային կառավարման կենտրոնների ստեղծումը: Որոշում է կայացվել հանրապետությունում ստեղծել կամավորական հրշեջ ջոկատներ: Բացի այդ, զուգահեռաբար իրականացվելու են արտակարգ իրավիճակների հայ-ռուսական հումանիտար կենտրոնի ստեղծմանն ուղղված աշխատանքներ:
՛՛Սպասվում է, որ ռուսական կողմը կենտորնի ստեղծման համար խոշոր գումարներ կներդնի ու տեխնիկա կփոխանցի, այդ թվում նաև ուղղաթիռներ՛՛,-հավելեց Նիկոլայ Գրիգորյանը: