Բավ է պառակտվել
31-05-2014 13:55

Հունիսի 1-ից ՌԴ սրճարաններում և ռեստորաններում կարգելեն ծխելը

Հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ կմտնի սրճարաններում և ռեստորաններում, հանրային սնման այլ կետերում ծխելու արգելքը, հայտնում է Regnum-ը: Այդ ժամանակից ի վեր ծխախոտ հնարավոր կլինի ձեռք բերել միայն հատուկ տաղավարներում և խանութներում: Նշված օբյեկտներում ծխողների համար նախատեսված գոտիներ չեն լինի. ռեստորանները պարտավորվում են հեռացնել մոխրամանները և համապատասխան նշաններ զետեղել:

Օրենքը խախտելու դեպքում տուգանք կվճարի թե ծխողը, թե օբյեկտը. անհատ ձեռներեցների համար տուգանքը կազմում է 30.000-40.000 ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 60.000-90.000 ռուբլի:
Ծխելը կարգելվի նաև հեռագնաց գնացքներում, երկաթգծի կայարաների կառամատույցներում, հյուրանոցներում:

Ռուսաստանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ այս արգելքը կտրուկ կնվազեցնի այցելությունները ռեստորաններ: Հարցվածների միայն 5 տոկոսն է կողմ օրենքի կիրառմանը: