Բավ է պառակտվել
11-07-2014 17:33

Մոսկվայում պատգամավորի վրա հարձակվելու կասկածանքով հայերի են ձերբակալել

Քրեական հետախուզության աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են էթնիկ հանցախումբ, որի մասնակիցները կասկածվում են Պետդումայի պատգամավորի օգնականի վրա հարձակվելու մեջ, ասվում է Ռուսաստանի ՆԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Պարզվել է, որ չարագործները գործել են մայրաքաղաքի տարածքում: 2013 թ. սեպտեմբերին Մոսկվայի հարավային շրջանում նրանք հարձակվել են Պետդումայի պատգամավորի օգնականի վրա, խլել տուժածի մեքենան: Հարուցվել է քրեական գործ՝ «Ավազակային հարձակում» հոդվածի հատկանիշներով:

Ձերբակալվել են երեք կասկածյալներ. նախկինում դատված 43-ամյա մի տղամարդ Հյուսիսային Օսիայից, ինչպես նաեւ 39 եւ 43 տարեկան երկու անձինք Հայաստանից: Ձերբակալվածների բնակարանների խուզարկության ժամանակ հայտնաբերվել եւ առգրավվել են «Մակարով» տեսակի ատրճանակներ, չգրանցված հրացան եւ 40 փամփուշտ: Հայտնաբերվել են առեւանգված մեքենայի բանալիները եւ փաստաթղթերը:

Կասկածյալները կալանավորված են: