22-02-2014 16:07

Ռուսական բազան պաշտպանել, պաշտպանում և շարունակելու է պաշտպանել ՌԴ դաշնակիցների շահերը

Հայաստանում տեղակայված 102-րդ բազայի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկին, այսօր կայացած տոնական միջոցառման ընթացքում ասել է, որ Հայաստանում տեղակայված ռուսական բազան պաշտպանել է, պաշտպանում է ու պաշտպանելու է Ռուսաստանի ու նրա դաշնակիցների շահերը:
Գնդապետը նշել է եղբայրական ժողովուրդներին կապող հարաբերությունների մասին, որոնց բազմաթիվ օրինակներ կան: ՛՛Մեծ հայրենական պատերազմը հատուկ տեղ գրավում: Խորհրդային ժողովուրդը զանգվածային հերոսություն ու հավատ առ հաղթանակ ցուցադրեց՛՛,- ընդգծել է հրամանատարը:

Ինչպես վստահեցրել է Անդրեյ Ռուզինսկին, ռուսական բազան պատվով է կատարում Ռուսաստանի ու նրա դաշնակիցների շահերի պաշտպանության առաջադրանքը, նա պաշտպանել է, պաշտպանում է ու պաշտպանելու է ՌԴ ու նրա դաշնակիցների շահերը: «Խաղաղ երկինք գլխավերեւում»,- եզրափակել է գնդապետը: