Բավ է պառակտվել
07-07-2014 15:26

Ռուս հոգևորականը Բրազիլիայի աշխարհի առաջնությունն անվանել է «հոմոսեքսուալիստական խայտառակություն»

Ռուս ուղղափառ հոգեւորական Ալեքսանդր Շումսկին կարծում է, որ Բրազիլիայում աշխարհի առաջնությունն արտացոլում է մարդկության բարոյական վիճակը: Այդ կապակցությամբ նա ուրախությամբ է արձագանքել առաջնությունում Ռուսաստանի հավաքականի վատ խաղին:

Ըստ հոգեւորականի՝ ֆուտբոլիստները չպետք է խաղան վարդագույն, երկնագույն, դեղին եւ կանաչ մարզակոշիկներով: Ըստ նրա` իսկական տղամարդու կոշիկի գույնը պետք է միայն սեւ լինի: «Տղամարդու վարդագույն կամ երկնագույն կոշիկներ հագնելը նույն է, թե հագնել կանացի ներքնազգեստ», — հայտարարել է Շումսկին: Հոգեւորականը քննադատել է նաեւ որոշ խաղացողների «անհեթեթ» սանրվածքները:

«Գլոբալիզմի լիբերալիտական գաղափարախոսները բացահայտ ցանկանում են ֆուտբոլը հակադրել քրիստոնեությանը: Ես վստահ եմ դրանում: Այդ պատճառով էլ ուրախանում եմ, որ ռուսաստանցի ֆուտբոլիստները պարտվել են, եւ Աստծո ողորմությամբ այլեւս չեն մասնակցում այդ հոմոսեքսուալիստական խայտառակությունում, այն էլ` պահքի ժամանակ», — գրել է քահանան «Ռուսսկայա նարոդնայա լինիա» կայքի իր էջում, փոխանցում է lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը կարողացել է հավաքել միայն երկու միավոր ԱԱ խմբակային մրցարշավում եւ փլեյ-օֆֆ դուրս չի եկել: