Բավ է պառակտվել
31-03-2014 14:52

Ռուսաստանում դեռահասը այրել է հասակակցին

Ռուսաստանի Լենինգրադի մարզում դեռահասը վառելանյութ է լցրել և այրել տասներկուամյա տղային, ում հ հիվանդանոց են տեղափոխել խոր այրվածքներով, հայտնում է ՌԴ ՆԳՆ Պետերբուրգի և Լենինգրադի մարզային վարչությունը: Լենինգրադի մարզի Լոմոնոսովի շրջանում կատարված արտակարգ դեպքի մասին լուրը ոստիկանությունը ստացել էր մարտի 30-ի առավոտյան: «Ժամը 02.30 –ի սահմաններում ոստիկանության 114-րդ բաժանմունք հիվանդանոցից տեղեկություն է ստացվել, որ նախօրեին`ժամը 19.00-ին, Վիլոզի գյուղից ծանր վիճակով հիվանդանոց է տեղափոխվել մի դեռահաս: Ըստ նախնական տվյալի` մարտի 29-ին ժամը 18.00-ին, դեռահասի տարեկիցը կերոսին է լցրել նրա վրա և այրել», - ասվում է հաղորդագրության մեջ: Այժմ ոստիկանությունը պարզում է կատարվածի մանրամասները: