Բավ է պառակտվել
28-08-2014 13:02

Ռուսների 38%-ը կողմ է «կովկասցիների հոսքի» սահմանափակմանը

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը»՝ Ռուսաստանում վերջին տարվա ընթացքում սկսել են ավելի հանդուրժողաբար վերաբերվել միգրանտներին: Քաղաքացիների մեծ մասը ազգամիջյան բախումների առաջացման նախադրյալներ երկրում չի տեսնում, իսկ «Ռուսաստանը՝ ռուսների համար» գաղափարի կողմնակիցների թիվը գնալով նվազում է, պարզել են սոցիոլոգները:
Ներկայումս ռուսաստանցիների մեծ մասը (76%) նախկինի պես կառավարությանը խորհուրդ են տալիս սահմանափակել աշխատանքային միգրանտների հոսքը երկիր և դրա համար վարչական տարբեր արգելքներ կիրառել, իսկ 16%-ը դեմ չեն հոսքին ու իշխանություններին առաջարկում են դա օգտագործել ի շահ Ռուսաստանի, հայտնում են «Լևադա կենտրոնի» փորձագետները՝ համառուսաստանյան հարցման արդյունքում:
Ըստ սոցիոլոգների՝ նախորդ տարի միգրանտների հանդեպ բարյացակամ տրամադրվածների թիվն աճել է տոկոսային երկու կետով (2013-ի 14%-ի համեմատ):
Կրճատվել է նաևայն ռուսաստանցիների թիվը, որոնք կողմ են կովկասցիների (54%-ից 38%), նախկին ԽՍՀՄ միջինասիական երկրների ներկայացուցիչների (45%-ից 33%), չինացիների (45%-ից 29%), վիետնամցիների (32%-ից 27%) և գնչուների (32%-ից 23%) հոսքի սահմանափակումներին:
Ներկայումս պատասխանողների 44%-ը խոստովանել է, որ հարավային հանրապետություններից եկածներից տհաճություն են զգում եւ նյարդայնանում են, բայց անցնող տարում նման կերպ պատասխանողների թիվը զգալի նվազել է (2013թ. 61%-ի համեմատ):