Բավ է պառակտվել
24-05-2014 11:36

Փակ շուկայում ռումբի տեղադրման ահազանգից հետո 200 մարդ է տարհանվել

Այսօր ժամը 10.22-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Երևանի նախկին փակ շուկայի տարածքում ռումբ է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ, ՃԿԿ օպերատիվ, ԱԻ արձագանքման խմբերը և մեկ մարտական հաշվարկ: Ժամը 10.44-ի դրությամբ մոտ 200 քաղաքացի տարահանվել է շուկայի տարածքից: 

Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: